Sun and Star
ՀԱՅուհի
ՀԱՅուհի
Եվս մի Նոր տարի….
Թող որ լավ տարի լինի… ուրախ, հաջողակ…
Բոլորի բարի երազանքները թող կատարվեն…
Էրեգի 6-րդ դասարանիս օրագիրն էի թերթում.. առաջին էջում տեղ կա լրացնիլի՝ անուն-ազգանուն, դասարան, քաղաք, հեռախոսահամար, և այլն….. կա նաև ԱՐՅԱՆ ԿԱՐԳ և ՌԵԶՈՒՐՍ….
ու….6-րդ դասրանում…. չէի գիդում արյան խմբերի գոյության մասին… Արյան կարգս կիրալ էի «ԲԱՐՁՐ»…
Վա՜յ… կարգին ծիծաղիլի ա…
մեկել ասեմ խե է՞.. վեր քիցում եմ փռնում լհա ճիշտ էլ կիրալ եմ… որովհետև ՀԱՅի արյուն ունեմ… տրա հետի էլ կիրալ եմ «ԲԱՐՁՐ»… :ՃՃՃՃ
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
“Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…”
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
“Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև … մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)” …
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
“Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…
Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու” …
We’re the trees still green in november
And I know I can’t remember summer being so gone
And I will play along
But it feels, It feels so much
That we don’t know what we’re doing
And I never knew, never thought
They could play along, honey
But they don’t know what they’re doing
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն…